Գիտնականները բացահայտել են Մահվան հովտում թափառող քարերի առեղծվածը (տեսանյութ)

22:04 • 30.08.14

Գիտնականները բացահայտել են Մահվան հովտում թափառող քարերի` երկար ժամանակ չբացահայտվող առեղծվածը: Այս մասին հաղորդում է ria.ru-ն՝ հղում կատարելով Live Science-ին:

Տարօրինակ բնական երևույթի առեղծվածը, որը կես դար փորձել են բացահայտել գիտության տարբեր ոլորտների մասնագետները, Մահվան հովտում (ԱՄՆ) գտնվող ցամաքած Ռեստրեյկ Պլայա լճի հատակին սև դալոմիտ քարատեսակի շարժման մեջ է:

Պարզվել է, որ այդ գործընթացում առաջատար դեր են խաղում սառցե բարակ կտորները, որոնք շատ նման են թեթև քամուց շարժվող կոտրված ապակու կտորներին:

Գիտնականների թիմը, որոնց թվում էին նաև կենսաբան և ինժեներ Նորիս զարմիկները, ֆիզիկոս Ռալֆ Լորենցը, իրենց ուսումնասիրություններն սկսել են 2011 թվականի ձմռանը՝ հովիտ են բերել 15 կտոր սև դալոմիտ, որի վրա` GPS:

2013 թվականի դեկտեմբերին գիտնականների խումբը հայտնաբերել է, որ լճում 7 սմ բարձրությամբ ջուր է գոյացել, գիշերն այն սառել է, իսկ առավոտյան` մանր բեկորների վերածվել, և քարերն սկսել են տեղաշարժվել: Նրանք այդ ամենը տեսանկարահանել են:
 

Գիտնականները բացահայտել են Մահվան հովտում թափառող քարերի առեղծվածը (տեսանյութ)