Microsoft-ը մինչ նոյեմբեր ամբողջությամբ կհրաժարվի MSN Messenger-ից
Ամերիկյան Microsoft ընկերության մշակած MSN Messenger հաղորդագրությունների ակնթարթային փոխանակման ծրագիրն ամբողջությամբ կփակվի հոկտեմբերին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Ծրագիրը թողարկվել է 1999 թվականին։ 2013-ին այն անջատվել է օգտատերերի մեծ մասի համար, քանի որ Microsoft-ը հրաժարվել էր առցանց հավելվածի հետագա զարգացումից՝ հօգուտ Skype ծառայության, որն ամերիկյան ընկերությունը ձեռք է բերել 2011-ին։
MSN Messenger-ը շարունակում է աշխատել միայն Չինաստանում, սակայն ծառայությանը հասանելիությունը կդադարեցվի մինչ հոկտեմբերի 31-ը։
MSN Messenger-ի բոլոր օգտատերերի համար կապահովվի անվճար անցում Skype-ին։
Skype ընկերությունը հինվել է 2003-ին։ 2011-ին Microsoft կորպորացիան այն ձեռք է բերել 8.5 մլրդ դոլարով։










