Արգենտինան իր սեփական արտադրության առաջին արբանյակն է դուրս բերելու երկրի ուղեծիր (լուսանկարներ)
Արգենտինայում մոտ 250 մլն դոլար է ներդրվել «Արսատ-1» գեոհաղորդակցման ստացիոնար արբանյակը ստեղծելու համար: Այս մասին գրում է ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությունը:
Արբանյակը նախատեսված է ամբողջ Արգենտինայի տարածքում համացանացային, հեռախոսային և հեռուստատեսային ազդանշաններ փոխանցելու համար: Այն կուղարկվի երկրագնդի ուղեծիր այս տարվա աշնանը:
Մասնագետները հայտնել են, որ 2015 թվականին կուղարկեն «Արսատ-2» արբանյակը իսկ այժմ նրանք աշխատում են «Արսատ-3» արբանյակի վրա:














