Գրասենյակ անիվների վրա. Brabus-ը ներկայացրել է վերափոխված Mercedes-Benz Sprinter-ը (լուսանկարներ)
Brabus ընկերությունը պաշտոնապես ներկայացրել է Business Lounge ֆուրգոնը, որը կառուցվել է Mercedes-Benz Sprinter հիման վրա: Motor.ru-ի հաղորդմամբ՝ գործարարների համար նախատեսված մոդելի դեբյուտը կայացել է Մոսկվայի ավտոսրահի ժամանակ:
Business Lounge-ի սրահում կարող են մինչև 8 ուղևոր տեղավորվել՝ ներառյալ վարորդը: Ֆուրգոնի ետնամասում 8 նստելատեղ է գտնվում. 4 բազկաթոռ տեղադրված են դեմ դիմաց, ևս երկուսը տեղակայված են բեռնախցիկում և կարող են հավաքվել անհրաժեշտության դեպքում:
Նորագույն մոդելը համալրվել է մուլտիմեդիա համակարգով, որը թույլ է տալիս միացնել պլանշետային համակարգիչը կամ նոութբուքը՝ անկախ դրա ծրագրային ապահովումից: Գաջեթից դուրս եկող պատկերը հեռարձակվում է 42 դյույմանոց էկրանին, որը տեղադրված է ուղևորների և վարորդի սրահների միջև: Էկրանին մեջքով նստած անձինք ևս կարող են տեսնել ցուցադրվող պատկերները 10 դյույմանոց էկրանին, որը տեղադրված է ընթացքին հակառակ ուղղությամբ գտնվող բազկաթոռների միջև:
Business Lounge-ի ինտերիերում մի քանի տեսակի կաշի, ալկանտարա և բնական փայտ է կիրառվել: Արտաքինից մեքենան սովորական Sprinter-ից տարբերվում է Brabus-ի լոգոյով ռադիատորի կեղծ վանդակաճաղերով, ինչպես նաև 18 դյույմանոց միաձույլ անվահեծերով: Նորույթի գնի մասին ոչինչ չի հաղորդվում:





















