ԱՀԿ-ն աշխատակիցներ է ուղարկել Սենեգալ, որտեղ գրանցվել է Էբոլա վիրուսով վարակվելու առաջին դեպքը

18:52 • 31.08.14

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) աշխատակիցներ է ուղարկել Սենեգալի մայրաքաղաք, որտեղ այս շաբաթ հայտնել են Էբոլա վիրուսով վարակվելու առաջին դեպքի մասին, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։


«Գլխավոր անձնակազմն ուղարկվել է Դաքար այսօր, մյուսները կգնան նրանցից հետո»,- հայտնել է առողջապահության ոլորտում ՄԱԿ-ի հատուկ գործակալությունը։


ԱՀՄ-ն ընդգծել է, որ Սենեգալում Էբոլա վիրուսով վարակվելը գնահատում է որպես «արտակարգ իրավիճակ, որն ունի առաջնային նշանակություն»։


«Սենեգալի կառավարությունը տեղեկացրել է ԱՀՄ-ին՝ համաճարակային հրատապ օգնության, անձնական պաշտպանության միջոցների և հիգիենիկ պարագաների անհրաժեշտության մասին։ Այդ հայցը կբավարարվի կարճ ժամկետներում»,- նշել են կազմակերպությունում։


Սենեգալը դարձել է 5-րդ երկիրը Արևմտյան Աֆրիկայում, որտեղ տարածվել է վտանգավոր հիվանդությունը, որը չունի գրանցված պատվաստանյութ կամ դեղորայք։

 

ԱՀԿ-ն աշխատակիցներ է ուղարկել Սենեգալ, որտեղ գրանցվել է Էբոլա վիրուսով վարակվելու առաջին դեպքը