Դմիտրի Մեդվեդևի` սեպտեմբերին Հայաստան ծրագրված այցը տեղի չի ունենա

15:52 • 01.09.14

Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևի այցը Հայաստան նախատեսված էր Եվրասիական տնտեսական միության վարչապետերի ընդհանուր այցի շրջանակներում, սակայն կառավարությունների ղեկավարների հանդիպումը տեղափոխվել է նախագահների գործունեության դաշտ:

Այս իսկ պատճառով սեպտեմբերի 8-9-ը ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի նախատեսված այցը Հայաստան տեղի չի ունենա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: 

Նախատեսվում է, որ նախագահների առաջիկա հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 10-ին Մինսկում: