Անդրանիկ Անդրիասյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից

20:32 • 01.09.14

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Անդրանիկ Անդրիասյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:

Այս մասին հայտնում են ՀՀ Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: