Մինսկի խմբում ոչ մի երկիր գերիշխող դիրք չունի. Մանվել Բադեյան

20:08 • 01.09.14

ԱԺ «Հանրապետական» խմբակցության անդամ Մանվել Բադեյանը դրական է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպումներ կազմակերպելու անհրաժեշտության մասին ԵԱՀԿ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարությունը:
 

«Ամեն դեպքում՝ խնդիրը պետք է լուծվի բանակցային գործընթացում, և եթե ԱՄՆ-ն էլ է նախաձեռնություն ցուցաբերել, կարելի է միայն դրական գնահատել»,-ասաց նա:


Ինչ վերաբերում է հարցին, թե համանախագահող երկրներից ինչ-որ մեկի կողմից գերիշխող դեր ստանձնելու փորձ չի՞ նկատում, Մանվել Բադեյանը հիշեցրեց, որ Մինսկի խմբի ձևաչափում գործում է երեք երկիր, և անկախ նրանից, թե նախաձեռնողն ով է լինում, որոշումը կայացնում են երեքով: «Այնտեղ ոչ մի երկիր գերիշխող դիրք չունի, եթե կոնսենսուս չլինի, ոչ մի հարց չի լուծվի»,-ասաց է նա:

 

Մանվել Բադեյանն ընդգծեց, որ բոլոր համանախագահները փորձում են գտնել ընդունելի լուծում, համոզել կողմերին՝ փափկեցնել իրենց մոտեցումները: «Այնպես որ՝ ցանկացած ակտիվություն, այդ թվում՝ համանախագահների, ողջունել է»,-ասաց նա:


Ինչ վերաբերում է համանախագահների հայտարարություններին, որոնցով կարծես հավասարության նշան է դրվում Հայաստանի և Ադրբեջանի միջև, պատգամավորն ասաց. «Բանակցությունները հայտարարություններով չեն լուծվում, բանակցային գործընթացը այլ բան է, հայտարարությունն՝ այլ բան»: