Բեռլինը ցանկանում է ազատվել Գեբելսի առանձնատնից (լուսանկարներ)

17:08 • 01.09.14

Բեռլինի իշխանությունները հերթական անգամ պատրաստվում են վաճառել Գերմանիայի մայրաքաղաքից հյուսիս-արևելք գտնվող առանձնատունը։ Շինությունը, որը պատերազմի տարիներին վերածվել է բունկերի, հայտնի է նրանով, որ պատկանել է Յոզեֆ Գեբելսին, գրում է ДНИ.ru-ն։

 

Նացիստական Գերմանիայի պետական և քաղաքական գործիչն այս տանը երկար չի ապրել։ Սակայն, միևնույնն է, Բեռլինի իշխանություններն արդեն 3-րդ անգամ չեն կարողանում գնորդ գտնել։ Նախկինում առանձնատունը վաճառքի է հանվել 2006-ին և 2008-ին։

 

Ի տարբերություն նախորդ տարիների՝ այս անգամ վաճառքի մասին առաջարկը հետաքրքրել է մի քանի պոտենցիալ գնորդների, հայտարարել է Բեռլինյան անշարժ գույքի հիմնադրամի ներկայացուցիչ Մարլիս Մաշեն։

 

Գեբելսի առանձնատունը վաճառելու ցանկությունը քաղաքային իշխանությունները բացատրում են նրանով, որ չափազանց թանկ է այն պահել. թեև ծախսերը հասցված են նվազագույնի, սակայն տարեկան կազմում են մոտ 150.000 եվրո։

 

Բնակելի համալիրն ունի գլխավոր շենք՝ 70 սենյակներով, գյուղական տուն լճի ափին, մի քանի տնակ հյուրերի համար։ Այս ամենը զբաղեցնում է 17 հա տարածք։ Այն կառուցվել է 1939-ին, սակայն ռազմական գործողությունների մոտեցման ժամանակ՝ 1944-ին, կառուցվել է լրացուցիչ անվտանգ բունկեր։

The property is believed to be the only leading Nazi bigwig’s villa to remain intact after the Second World War

NS-Propagandaminister Joseph Goebbels nutzte das Gebäude, das damals „Waldhof“ genannt wurde, als Landsitz – und für Frauenbesuch

Blick auf das Areal der ehemaligen Jugendhochschule der Freien Deutschen Jugend (FDJ) am Bogensee. Das Land Berlin versucht erneut, das gesamte Ensemble zu verkaufen

Die Goebbels-Villa am Bogensee. Das Land Berlin will vermeiden, dass es zur Pilgerstätte von Neonazis wird

Der verfallene Eingang zu einem angrenzenden Bunker der Goebbels-Villa