Արյունոտ սեպտեմբերի 1. ՌԴ–ում այսօր հիշում են Բեսլանի ահաբեկչության զոհերին (լուսանկարներ)

09:07 • 01.09.14

Ռուսաստանում այսօր նշում են Հյուսիսային Օսիայում՝ Բեսլան բնակավայրում տեղի ունեցած ողբերգության 10-րդ տարելիցը, հայտնում է Russia Today-ը:


Տասը տարի առաջ Բեսլանի դպրոցի վրա իրականացված հարձակումն համարվում է ամենաարյունալին Ռուսաստանի պատմության մեջ:


Այն ժամանակ մինչև ատամները զինված 32 տղամարդիկ հարձակվել էին դպրոցի վրա և երեք օր պատանդ էին պահում հարյուրավոր մարդկանց: Այս հարձակման հետևանքով զոհվել էր 186 երեխա, 118 մեծահասակ՝ երեխաների հարազատներից ու հյուրերից, 17 ուսուցիչ, հատուկ ուժերի 10 սպա, ԱԻՆ-ի 2 աշխատակից և 1 ոստիկան: Եղել էին նաև բազմաթիվ վիրավորներ։


Ողբերգության առիթով Բեսլանում կանգնեցվել է հիսուն մետր բարձրությամբ գրանիտե հուշակոթող:

 

 

A cemetery in Beslan, North Osetia--the last abode of victims of the September 2004 appalling terror act at secondary school No. 1 (RIA Novosti/Kazbek Basaev)