ԱՄՆ-ում բռնել են աշխարհում ամենամեծ կոկորդիլոսներից մեկին (լուսանկարներ)
Ամերիկյան Ալաբամա նահանգում խրտվիլակներ պատրաստող մասնագետ (տաքսիդերմիստ) և որսորդ Մենդի Սթոքսը բռնել է աշխարհում ամենամեծ կոկորդիլոսներից մեկին, հայտնում է lenta.ru-ն՝ AL.Com-ին հղումով:
Կինն իր ընտանիքի հետ երկկենցաղին բռնել է նահանգի հարավ- արևմուտքում հոսող գետում: Նրա երկարությունը շուրջ 5 մետր է, իսկ քաշը՝ 460 կգ: Ալիգատորի միայն գլխի երկարությունն ավելի քան 80 սմ է:
Որսորդների և երկկենցաղի միջև պայքարը շարունակվել է մոտ 5 ժամ: Ռեկորդը գրանցել է Safari Club International միջազգային որսորդական կազմակերպությունը:
Ամեն տարի Ֆլորիդա, Լուիզիանա և Տեխաս նահանգներում կոկորդիլոսներից մոտ 150.000 կգ միս են ստանում: Վայրի միջավայրում դրանք ապրում են մոտ 70 տարի:
![]()











