Բոլոր հարթություններում պաշտպանելու եմ եղբայրական Ադրբեջանի շահերը. Թուրքիայի՝ Եվրոպայի հարցերով նոր նախարար

12:24 • 01.09.14

Եվրոպայի հարցերով Թուրքիայի նորանշանակ նախարար Վոլքան Բոզքըրն ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալության հետ զրույցում ասել է, որ բոլոր հարթություններում պաշտպանելու է «եղբայրական Ադրբեջանի» շահերը:

 

Սա հնչել է ի պատասխան լրագրողի այն հարցի՝ արդյո՞ք ԵՄ-ն կշարունակի ճնշումներ գործադրել Թուրքիայի վրա՝ Հայաստանի հետ սահմանի բացման հարցով: Բոզքըրն ադրբեջանցի լրագրողին խորհուրդ է տվել չմոռանալ, որ այժմ նախարարի աթոռին նրանց «եղբայրն» է՝ նկատի ունենալով իրեն:

 

Նա խոստացել է Հայաստանի քաղաքականությունը «նրա իսկ դեմ ճնշման գործիքի վերածել»: Նա խոստացել է նաև, որ Թուրքիան ինքը կդառնա ճնշումներ գործադրող երկիր:

 

Մինչ այդ պաշտոնաթող դեսպան Բոզքըրը Թուրքիան ներկայացնում էր ԵՄ-ում: