Բրազիլիայում փոքր ինքնաթիռն ընկել է բնակելի տան վրա. կան զոհեր

10:34 • 01.09.14

Երկու մարդ է մահացել Բրազիլիայում բնակելի տան վրա փոքր ինքնաթիռի ընկնելու հետևանքով, գրում է ИТАР-ТАСС-ը՝ վկայակոչելով տեղական ԶԼՄ-ներ:

 

Դեպքը տեղի է ունեցել երկրի հարավում գտնվող Կուրիտիբա քաղաքում: Ավիավթարի ընթացքում տանը եղել է երեք մարդ՝ երկու կին և մեկ երեխա, նրանցից ոչ ոք չի տուժել:

 

Ինքնաթիռում եղել է չորս մարդ, նրանցից երկուսը մահացել են։ Մյուս երկուսը ծանր վիճակում տեղափոխվել են քաղաքի հիվանդանոց:

 

Ավիավթարի պատճառները պարզվում են: