Չինական դպրոցում տղամարդը սպանել է 3 հոգու և ինքնասպան եղել
Չինաստանի Հուբեյ նահանգի տարրական դպրոցներից մեկում մի տղամարդ սպանել է 3 հոգու, որից հետո ինքնասպան եղել՝ նետվելով պատուհանից, հայտնում է CNN News-ը:
Xinhua լրատվական գործակալությունը հայտնում է վեց վիրավորի մասին:
Տեղական իշխանությունների հաղորդագրության մեջ չի նշվում հարձակման բնույթի մասին կամ արդյոք զոհերը երեխաներ են: Միայն նշվում է, որ վիրավորներին տեղափոխել են հիվանդանոց, և ոստիկանությունը հետաքննություն է սկսել:










