Սիրիայում գրոհայինները ռմբակոծել են Դամասկոսի կենտրոնն ու արվարձանները

12:33 • 01.09.14

Սիրիայում զինված ընդդիմության գրոհայիններն օգոստոսի 31-ին կրկին ռմբակոծել են Դամասկոսի կենտրոնի բնակելի թաղամասերն ու արվարձանները, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։

 

Ոստիկանության տվյալներով՝ Զբալտանի շրջանում զոհվել է մեկ, վիրավորվել 3 մարդ։ Հարևան Էշ Շագուր շրջանում վնասվածքներ է ստացել 8 խաղաղ բնակիչ, որտեղ ականները պայթել են Աբու Դիր ալ Գաֆարի մզկիթի հարևանությամբ։

 

Ականների պայթյուններ են գրանցվել նաև Էլ Խամիդիա փակ շուկայում: