Արքայադուստր Դիանայի հարսանեկան զգեստը կփոխանցվի նրա որդիներին

14:40 • 01.09.14

Ուելսի արքայադուստր Դիանայի հարսանեկան զգեստը, որով նա ամուսնացել է Բրիտանիայի արքայազն Չարլզի հետ, կփոխանցվի նրա որդիներին՝ Ուիլյամին և Հարիին, գրում է The Times-ը։

 

Դիանայի մահից հետո զգեստը պահվում էր նրա եղբոր՝ դուքս Չարլզ Սփենսերի մոտ։ Այժմ զգեստը «Diana: A Celebration» ցուցադրության կենտրոնական նմուշներից է։

 

Սփենսերի խոսքով, համաձայն արքայադստեր կտակի, ինքն է պատասխանատու Դիանայի կարողության համար մինչ տղաների 30-ամյակը։ 2014թ. սեպտեմբերի 15-ին Դիանայի կրտսեր որդին՝ արքայազն Հարին, կնշի իր 30-ամյակը, որից հետո նա կստանա ժառանգության իր մասը։

 

Նշվում է, որ արքայադստեր ավագ որդին՝ Ուիլյամը, ժառանգություն է ստացել 18 մլն դոլար։ Ենթադրվում է, որ Հարիի բաժինը կարող է ավելի շատ լինել։