Լուգանսկի և Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունները Կիևից հատուկ կարգավիճակի ճանաչում են պահանջել

15:33 • 01.09.14

Ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի Հանրապետությունները Կիևին կոչ են արել ճանաչել իրենց հատուկ կարգավիճակը, հայտնում է Russia Today-ը:

 

Նշվում է, որ այդ «հանրապետությունների» ներկայացուցիչները հենց այս պահանջով են ներկայացել Մինսկում այսօր մեկնարկած բանակցություններին, և այժմ հրապարակել են իրենց պահանջները:

 

Ըստ նրանց՝ միայն «իրավահավասար բանակցություններն են հակամարտության կարգավորման և խաղաղության վերականգնման երաշխիք» Ուկրաինայի արևելքում, որտեղ ռուսամետ ուժերը հանդես են գալիս «դաշնայնացման» օգտին:

 

Սա հնչում է Լուգանսկից ուկրաինական ուժերի նահանջի մասին լուրերի ֆոնին: