Ինքնահռչակ Դոնեցկի Հանրապետությունը հայտնել է ուկրաինական կողմին 330 գերեվարված զինվոր փոխանցելու մասին

15:09 • 01.09.14

Ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության աշխարհազորայինների շտաբից հայտնել են, որ Կիևի իշխանություններին են փոխանցել 330 գերեվարված զինվոր, 72 վիրավոր, ինչպես նաև 35 մահացածի մարմին, հաղորդում է korrespondent.net-ը:

 

Բացի այդ, ինչպես ասվում է տարածված հաղորդագրությունում, շարունակվում են մարտերը Լուգանսկի օդանավակայանի մոտակայքում, «գերի է վերցվել 13 զինծառայող»:

 

Ավելի վաղ շտաբից հայտնել էին, որ օգոստոսի 31-ի գիշերը պահպանել են կրակի դադարեցման ռեժիմը և փոխանակման դիմաց փոխանցել 223 ուկրաինացի զինվորականի: