Apple-ն իր սմարթֆոնի համար iPhone Wallet վճարային համակարգ է ստեղծում
Ամերիկյան Apple ընկերությունն իր սմարթֆոնի համար iPhone Wallet վճարային համակարգ է ստեղծում՝ խոշոր վճարային համակարգերի, բանկերի և մանրածախ առևտրի կետերի հետ համատեղ, հայտնում է lenta.ru-ն՝ վկայակոչելով Bloomberg-ին: Վերջինս վկայակոչում է իր ներքին աղբյուրին:
Սեպտեմբերի 9-ին ներկայացվելիք iPhone 6-ը կդառնա Apple-ի առաջին սմարթֆոնը, որը կոնտակտազերծ NFC վճարման չիպ կունենա: Դա կհեշտացնի վճարման գործընթացը՝ ներկառույց NFC չիպի և մատնահետքերի սքանավորման շնորհիվ:
Apple-ը «մոբայլ վճարումների» շուրջ բանակցություններ է վարում Visa-ի, MasterCard-ի և American Express-ի հետ:
Փորձագետները նշում են, որ ավելի վաղ Google-ին այնքան էլ չէր հաջողվել անել դա՝ իր նույնանման Google Wallet նախագծի միջոցով, սակայն հույս են հայտնել, որ Apple-ին կհաջողվի փոխել դրությունը:










