Իրանի նախագահը կոչ է արել իսլամիստներին չխանգարել համացանցի զարգացմանը
Իրանի նախագահ Հասան Ռոհանին կոչ է արել պաշտոնական իսլամի ներկայացուցիչներին չխանգարել համացանցի զարգացմանը, գրում է Газета-ն։
Նրա խոսքով՝ «Իրանը չի կարող փակել պատուհանը դեպի աշխարհ», այդ պատճառով էլ համացանցի զարգացմանը պետք չէ խանգարել։
Համապատասխան հայտարարությունը նա արել է Թեհրանում մի շարք հեղինակավոր իմամների հետ հանդիպման ընթացքում։ Մասնավորապես, Ռոհանին պարզաբանել է, որ համացանցը հզոր զենք է կրթության համար, և այդ առումով կարող է ծառայել երկրին։










