Նոր կառավարությունը պետք է կարողանա հաղթել «Իսլամական պետություն» խմբավորմանը. Իրաքի նախագահ
Իրաքի նախագահ Ֆուադ Մաասումը հայտարարել է, որ նոր ձևավորվող կառավարության «առաջնահերթ խնդիրը» պետք է լինի ահաբեկչության դեմ պայքարը՝ հանձին «Իսլամական պետության», գրում է kommersant.ru-ն:
Նա հավելել է, որ նախարարների նոր կաբինետը պետք է իրենից «լայն կոալիցիա» ներկայացնի, որպեսզի կարողանա հաղթել ծայրահեղականությանն ու ահաբեկչությանը և երկրին կայունություն վերադարձնել:
«Նոր կառավարության ձևավորման վերաբերյալ խորհրդակցությունները թույլ են տալիս խոսել մոտ ապագայում դրա հայտնվելու մասին: Անհրաժեշտ է կառուցել լայն կոալիցիա, որն ունակ կլինի պայքարել ծայրահեղական գաղափարախոսության և ահաբեկչական խմբավորումների դեմ, որոնք սպառնում են ոչ միայն տարածաշրջանային, այլև միջազգային անվտանգությանը»,- ասել է Ֆուադ Մաասումը:










