Լևոն Հայրապետյանին տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց
Ռուսաստանցի հայազգի գործարար Լևոն Հայրապետյանին քիչ առաջ տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց: Այս մասին Լևոն Հայրապետյանի ֆեյսբուքյան էջում գրել է նրա վստահված անձ Մացակ Փոլադյանը:
Հիշեցնենք, որ ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները հուլիսի 16-ին Մոսկվայում ձերբակալել էին հայկական Սփյուռքի ամենահարուստ ներկայացուցիչներից մեկին՝ արմատներով արցախցի գործարար Լևոն Հայրապետյանին։










