Ռուսաստանում մայրը դստեր հետ նետվել է 14-րդ հարկից, որպեսզի երեխան դպրոց չհաճախի

15:39 • 01.09.14

Դժբախտ պատահար է տեղի ունեցել այսօր՝ սեպտեմբերի 1-ի առավոտյան, Ռուսաստանում. Նատալյա անունով կինն իր դստեր հետ, որը պետք է այսօր առաջին անգամ դպրոց հաճախեր, նետվել է բարձրահարկի 14-րդ հարկից, գրում է lifenews.ru-ն:

 

Ստացած վնասվածքներից երկուսն էլ տեղում մահացել են: Աղբյուրը նշում է, որ կինն անցյալ տարի գտնվել է հոգեբուժարանում, որտեղ բուժվում էր պարանոյիկ շիզոֆրենիայից: Դրանից հետո նա վերադարձել է առօրյա կյանք և ընդունվել աշխատանքի:

 

Հարևանուհին պատմել է, որ կինն ամեն դեպքում շատ տարօրինակ էր իրեն պահում և շատ բաներ արգելում էր դստերը, նաև մշտապես պնդում էր, որ իր աղջիկը չպետք է հաճախի դպրոց և չպետք է սովորի:

 

Կինը մինչ այդ երեխայի համակարգիչն է նետել պատուհանից, այնուհետ տատիկի նվիրած պլանշետը:

 

Կինը նաև պնդել է, թե իրեն և իր դստերն ինչ որ մեկն անընդհատ հետևում է: Այժմ մասնագետները պարզում են դեպքի այլ հանգամանքներ: