ԱԺ մի խումբ պատգամավորներ մեկնել են Արցախ՝ մասնակցելու ԼՂՀ անկախության տոնին
Լեռնային Ղարաբաղի անկախության տոնին մասնակցելու կապակցությամբ Ազգային ժողովի պատվիրակությունն այսօր մեկնել է Արցախ, այս մասին Tert.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին ԱԺ հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչությունից:
Պատվիրակության կազմում են «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, նույն խմբակցության անդամներ Արտակ Դավթյանը, Կարինե Աճեմյանը, «Բարգավաճ Հայաստանից»՝ Տիգրան Ուրիխանյանը, «Հայ Յեղափոխական Դաշնակցություն»–ից Աղվան Վարդանյանը, «Հայ ազգային կոնգրես»–ից՝ Լյուդմիլա Սարգսյանը, «Օրինաց երկրից»՝ Մհեր Շահգելդյանը, «Ժառանգություն»–ից՝ Զարուհի Փոստանջյանը:










