Թուրքիայում տասնյակ ոստիկաններ են ձերբակալվել՝ «իշխանությունը տապալելու մտադրության» մեղադրանքով
Թուրքիայում տասնյակ ոստիկաններ են ձերբակալվել, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով տեղական ԶԼՄ-ներին:
Մասնավորապես, երկրում ոստիկանների շարքերում ձերբակալությունների նոր ալիքի ֆոնին տրվել է 33 ոստիկանի ձերբակալման հրաման: Նրանց թվում է նաև ոստիկանության ֆինանսական բաժնի նախկին պետը:
Նրանք մեղադրվում են «իշխանությունը տապալելու մտադրության համար»:
Հուլիսից ի վեր կալանավորված են տասնյակ այլ ոստիկաններ, որոնց մեղադրում են նախկին վարչապետ, այժմ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսը գաղտնալսելու, նրա դեմ դավեր նյութելու համար:
Նկատվում է, որ վերջին ձերբակալությունները տեղի են ունենում Ահմեթ Դավութօղլուի՝ վարչապետի պաշտոնը ստանձնելու ֆոնին:










