Տնտեսագիտական և Բրիտանական Անգլիա Ռասկին համալսարանների համատեղ Բրիտանական բիզես դպրոցը հայտարարում է ընդունելություն

17:20 • 01.09.14

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և Բրիտանական Անգլիա Ռասկին համալսարանների միջև համագործակցության շրջանակներում հիմնադրված Բրիտանական բիզնես դպրոցը հայտարարում է ընդունելություն բիզնեսի կառավարման բրիտանական մագիստրոսական ծրագրի համար: Դասընթացը հաջողությամբ ավարտած ուսանողները կստանան բրիտանական միջազգային ճանաչում ունեցող Անգլիա Ռասկին համալսարանի մագիստրոսի դիպլոմ: Այս մասին հայտնում են Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանից։ 

Հեռակա մագիստրոսական ծրագիրը հնարավորություն է տալիս համատեղելու ուսումը և աշխատանքը: Ծրագրի տևողությունը 18 ամիս է: Դասընթացները կազմակերպվելու են յուրաքանչյուր վեցից ութ շաբաթը մեկ՝ ուրբաթ օրը 18:00-ից 20:00-ն, շաբաթ և կիրակի օրերին 9:00-ից 17:30-ը: 

Հայաստանում բրիտանական բիզնես դպրոցի ուսանողները բացառիկ հնարավորություն են ունենալու ուսումնառության ընթացքում, ուսման վարձը վճարելով Հայաստանում, երկու մոդուլի մասնակցել անվճար Լոնդոնի Կոմերցիայի դպրոցի այլ մասնաճյուղերում, այդ թվում՝ Մալթայում, Լոնդոնում և այլն: 

Դասավանդումն իրականացվելու է Մեծ Բրիտանիայից ժամանած դասախոսների կողմից՝ տեղացի բարձր որակավորում ունեցող մասնագետների հետ համագործակցությամբ: 

Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է՝

• Բակալավրի աստիճան
• Անգլերեն լեզվի իմացություն (IELTS 6.0 ): Անգլերեն լեզվի իմացությունը հավաստող փաստաթղթի բացակյության դեպքում ուսանողները անգլերեն լեզվի անվճար քննություն կհանձնեն Բրիտանական բիզնես դպրոցում:


 

Տնտեսագիտական և Բրիտանական Անգլիա Ռասկին համալսարանների համատեղ Բրիտանական բիզես դպրոցը հայտարարում է ընդունելություն