Բարսելոնա. 60 կմ/ժամ արագություն զարգացնող ռետրո հեծանիվներ
Բարսելոնան այն քաղաքն է, որտեղ հարմար ու հաճելի է հեծանվով տեղաշարժվել: Հավանաբար, պատահական չէ, որ հենց այստեղ էլ գտնվում է Oto Cycles արհեստանոցը, որտեղ ռետրո ոճի էլեկտրական հեծանիվներ են թողարկվում:
Ինչպես գրում է Rbc.ru-ն՝ OtoK և OtoR մոդելների համար դիզայն մշակելով՝ բարսելոնյան ընկերության վարպետները ոգեշնչվել են 1950-ականների ռետրո հեծանիվներով: Մոդելների ղեկն ու շրջանակները պատրաստվել են թեթև և ամուր ալյումինից, նստելատեղը և ղեկի կարգավորիչները պատված են կաշվով կամ ռեզինով, իսկ վառելիքի բաքերում մարտկոցներ են տեղադրված:
Ստանդարտ շարժիչների հզորությունը կազմում է 250 Վտ, որի դեպքում էլեկտրահեծանիվները կարող են 25 կմ/ժամ արագություն զարգացնել: Հնարավոր է նաև 500 Վտ հզորությամն շարժիչներ տեղադրել, և առավելագույն արագությունըկկազմի 42 կմ/ժամ: Իսկ նորագույն մոդելները հանարվոր է համալրել նաև էլեկտրաշարժիչով՝ 750 Վտ հզորությամբ, ինչը թույլ կտա ընթանալ 55 կմ/ժամ արագությամբ: Բացի այդ, էլեկտրական հեծանիվները համալրված են start-stop համակարգով:
Երկու մոդելներն էլ մեկ լիցքավորմամբ կարող են 40 կմ տարածություն անցնել, իսկ եթե միաժամանակ միացվի PAS համակարգը, որի շնորհիվ ոտնակների պտույտի ժամանակ միանում է էլեկտրական շարժիչը, ապա նաև՝ 60 կմ:

















