Թուրքիայում ոստիկանը «սելֆի» է արել կամրջից ինքնասպանություն գործող մարդու ֆոնին
Թուրք ոստիկաններից մեկին նկատել են կամրջից ինքնասպանություն գործել ցանկացող մարդու ֆոնին «սելֆի» (ինքնալուսանկար) անելիս, գրում է Hurriyet Daily News-ը:
Տղամարդն ինքնասպանություն է գործել Ստամբուլում սեպտեմբերի 1-ի առավոտյան ժամերին՝ նետվելով Բոսֆորի նեղուցի ջրերը: Այնուամենայնիվ, ողբերգությունը ստվերել է լուսանկարը, որտեղ երևում է, թե ինչպես է ոստիկանը «սելֆի» անում, մինչ իր հետևում ոստիկաննների թիմը փորձում է համոզել տղամարդուն հետ գալ և ինքնասպանություն չգործել:
Կամրջի վրա երեք ժամ մնալուց հետո, տղամարդը նետվել է:
Միևնույն ժամանակ ոստիկանությունը զբաղվում է իր աշխատակցով, ով «սելֆի» է արել ինքնասպանության տեսարանի ֆոնին:










