Ստոկհոլմում Էբոլայի կասկածանքով հիվանդ է հոսպիտալացվել

12:37 • 01.09.14

Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում Էբոլա վիրուսով վարակման կասկածանքով հիվանդ է հոսպիտալացվել, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

 

Հիվանդն Աֆրիկայից ներգաղթյալ է: Նա ինքն է դիմել բուժօգնության, ինչից հետո նրան հոսպիտալացրել են տեղի հիվանդանոցի վարակաբանական բաժնում՝ մանրազնին հետազոտություն անցնելու համար:

«Հավանականությունը, որ դա Էբոլա է, չնչին է, բայց մենք չափազանց խիստ կանոններ ունենք»,- ասել է քաղաքի համաճարակային ծառայության ղեկավարը:

 

Հաղորդվում է, որ Շվեդիայում սա առաջին դեպքը չէ, երբ բժիշկները ստուգում են մարդկանց այդ վարակի առկայության առնչությամբ:

 

Փորձագետների պատասխանը վերջին դեպքի վերաբերյալ սպասվում է մեկ օրվա ընթացքում:

 

Վերջին տվյալների համաձայն՝ հիվանդության բռնկումն արդեն խլել է 1.552 մարդու կյանք: