Օգոստոսին Իրաքում բռնության զոհ է դարձել ավելի քան 1.400 մարդ. ՄԱԿ (լուսանկարներ)
Օգոստոսին Իրաքում բռնության զոհ է դարձել 1.420 մարդ: Համապատասխան տվյալները Բաղդադում ներկայացրել են ՄԱԿ-ի ներկայացուցիչները, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
Այդ թվերը, նրանց խոսքերով, չեն ներառում Անբար շրջանը և այն տարածքները, որոնք գտնվում են «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման գրոհայինների հսկողության տակ:
Իրաքին աջակցություն տրամադրելու հարցերով ՄԱԿ-ի առաքելության տեղեկություններով՝ մարտական գործողությունների հետևանքով վնասվածք է ստացել 1370-ից ավելի մարդ:
Ողջ անցած ամիս Իրաքում չեն դադարել մարտերը կառավարական զորքերի և ահաբեկիչների միջև, որոնք մեծ տարածքներ են գրավել, հիմնականում՝ երկրի հյուսիսում:



























