ԱՄՆ-ն ռազմական գործողություն է իրականացրել Սոմալիի իսլամիստների դեմ
ԱՄՆ-ի զինուժը երկուշաբթի ռազմական գործողություն է իրականացրել Սոմալիի իսլամիստների դեմ, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով Սոմալիի իշխանություններին:
Թիրախը եղել այդ երկրում մոլեգնող «Ալ - Շաբաբ» խմբավորումը, որն «Ալ-Կաիդային» առնչվող ահաբեկչական կազմակերպություն է:
Պենտագոնը հաստատել է այս տեղեկությունը և նշել, որ թիրախը եղել են իսլամիստների առաջնորդները: Նշվում է, որ գործողության արդյունքներն այժմ գնահատվում են, և առաջիկայում մանրամասներ կհրապարակվեն:
Տեղեկություն է շրջանառվում, որ հնարավոր է «Ալ - Շաբաբի» առաջնորդ Ահմեդ Գոդանեն վիրավոր է:
Անցած տարի ԱՄՆ-ն առնվազն երկու անգամ հարձակվել է խմբավորման վրա:










