Հրապարակվել են Apple-ի նոր գլխամասային գրասենյակի լուսանկարները (տեսանյութ)
Բրիտանական Daily Mail պարբերականը հրապարակել է ամերիկյան Apple ընկերության Campus 2 անվանումով նոր գլխամասային գրասենյակի լուսանկարները, որ անօդաչու թռչող սարքի միջոցով արել է երկրպագուներից մեկը, չնայած տեղանքը «փակված է»:
Կուպերտինոյում գտնվող ճամբարը 175 ակր տարածք է զբաղեցնում, խիստ ֆուտուրիստական տեսք ունի՝ հիշեցնում է վայրէջք կատարած տիեզերանավ:
Շինությունը ծածկված է ապակե պատերով և արևային մարտկոցներով:
Նախատեսվում է մեքենաներն այստեղ կայանել ստորգետնյա կայանատեղիներում: Իսկ տարածքում աշխատակիցների տեղաշարժը կազմակերպելու համար 1.000 հեծանիվ կլինի:
Գլխամասային այս գրասենյակի շինարարությունը նախատեսվում է ավարտել 2016-ին: Իսկ մինչ այդ պատկերն ամբողջացնելու համար ներկայացվել են նաև համակարգչային դիզայնի նմուշներ:



















