Աշտարակի բնակարաններից մեկում 41–ամյա տղամարդու դի է հայտնաբերվել
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն սեպտեմբերի 2-ին, ժամը 11.35-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Գ.Նժդեհի փողոցի թիվ 84 տան դուռը փակ է, կասկածվում է, որ ներսում կա դի: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ կայքը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել ՄՓՎ ՕԽ-ն: Մինչ փրկարաների դեպքի վայր հասնելը դուռը բացվել է տեղի ուժերով, ներսում հայտնաբերվել է 1973թ. ծնված Մ. Հ.-ի դին:










