Սուր զգացողություններն ապահովված են. ԱՄՆ-ում նոր՝ 86 կմ/ժ արագությամբ ատրակցիոն կբացվի (նկարներ, տեսանյութ)
ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Սան Անտոնիո քաղաքում 2015 թվականին կբացվի իր տեսակի մեջ առաջին ատրակցիոնը, որը հաճախորդներին օդ կբարձրացնի և ազատ անկման հաճելի զգացողություններ կպարգևի՝ սլանալով մեծ արագությամբ, հայտնում է Daily Mail-ը:
Batman կոչվող նոր ատրակցիոնի բացումը նախատեսվում է 2015-ի հուլիսին: Այն զարգացնելու է 86կմ/ժամ արագություն և անկում է գրանցելու մոտ 32 մետր բարձրությունից:
Սկզբում այն բարձրանալու է մինչև 32 մետր բարձրության վրա, ապա այնտեղից մեծ արագությամբ սկսելու է անցնել ոլորապտույտ ճանապարհով: Ամբողջ ճանապարհին նստատեղերը պտտվելու են մոտ 6 անգամ, այնպես որ սրտխառնոցն ապահովված է, գրում է թերթը:
Այս ատրակցիոնը նման է Կալիֆոռնիա նահանգում գտնվող Green Lantern: First Flight ride անունը կրող ատրակցիոնին: Batman-ը բոլորովին նոր լուծում է ատրակցիոնների ինժեներիայի մեջ:














