Բլոգերը iPhone-ի պատյանի օգնությամբ ցուցադրել է՝ ինչպես կարելի է գողանալ բանկային քարտերի PIN-կոդը (տեսանյութ)
Վիդեոբլոգեր Մարկ Ռոբերը բացահայտել է բանկային քարտերի PIN կոդերը գողանալու եղանակը ջերմամեկուսիչ սարքի օգնությամբ՝ գնումների համար POS-տերմինալներով վճարելու պարագայում:
Ինչպես փոխանցում է newsru.com-ը՝ բլոգերի խոսքով՝ երբ օգտատերը հավաքում է կոդը տերմինալի ստեղնաշարի կամ բանկոմատի վրա, ստեղների վրա մի քանի վայրկյան նրա մատների ջերմությունն է մնում: Ջերմամեկուսիչի օգնությամբ հարևանությամբ գտնվող չարագործը կարող է ո՛չ միայն որոշել, թե որ ստեղներն են սղմվել, այլև՝ ինչ հերթականությամբ:
Տվյալ դեպքում Ռոբերն օգտագործել է iPhone-ի համար նախատեսված FLIR One պատյանը: Աքսեսուարի հիմնական յուրահատկությունը ներկառուցված ջերմային սենսորն է, որի շնորհիվ սմարթֆոնը կարելի է օգտագործել որպես գրպանի ջերմամեկուսիչ սարք: Բլոգերը YouTube-ի իր ալիքում հրապարակել է հարձակման կոնցեպտը մեկնաբանող տեսանյութը:
Նշվում է, որ PIN-կոդը գողանալ հնարավոր է, եթե վճարումը կատարվել է ռեզինե կամ պլաստիկ ստեղներով POS-տերմինալի միջոցով, քանի որ ջերմամեկուսիչը չի կարող ջերմություն հայտնաբերել մետաղական ստեղների վրա: Կոդը պարզելուց հետո չարագործին անհրաժեշտ է միայն գողանալ նրա բանկային քարտը:
Ռոբերն ընդգծել է, որ տեսանյութը հրապարակել է նման գողությունները կանխելու նպատակով, որի համար անհրաժեշտ է պարզապես վճարման ժամանակ թեթևակիորեն հպվել նաև այլ ստեղների՝ դրանց վրա ջերմային հետք թողնելով:










