Մալայզիա է տեղափոխվել Ուկրաինայում Boeing-ի կործանման հետևանքով ևս 9 զոհի մարմին

09:49 • 02.09.14

Մալայզիա է տեղափոխվել ևս 9 զոհի մարմին, որոնք մահացել են Ուկրաինայում մալայզիական Boeing777-ի կործանման հետևանքով, հայտնում է lenta.ru-ն՝ New Straits Times-ին հղումով:

 

Մարմինները տեղափոխող ինքնաթիռը Կուալա Լումպուր է ժամանել Ամստերդամից, այն դիմավորել են Մալայզիայի վարչապետ Նաջիբ Ռազակը և նրա կինը: Արարողությանը մեկ րոպե լռությամբ հարգել են զոհերի հիշատակը:

 

Նշվում է, որ Մալայզիա են տեղափոխվել Boeing-ի երկու օդաչուների՝ Վան Ամրան Վան Հուսեյնի և Եվգեն Չու Ջին Լեոնի մարմինները:

 

Malaysia Airlines ընկերությանը պատկանող ուղևորափոխադրող ինքնաթիռը կործանվել է 2014 թվականի հուլիսի 17-ին՝ ոուս-ուկրաինական սահմանի մոտ: 

Boeing 777 ինքնաթիռը, որում եղել է 280 ուղևոր և անձնակազմի 15 անդամ, ընկել էր Ռուսաստանի սահմանից 60 կմ հեռավորությամբ: Ինքնաթիռում եղած բոլոր մարդիկ մահացել են: