Բիրման ներկայացնող «Գեղեցկության թագուհին» հրաժարվել է վերադարձնել թագը
Գեղեցկության միջազգային մրցույթում Բիրմայի պատմության մեջ առաջին հաղթողը հրաժարվել է վերադարձնել թագը՝ ներողություն պահանջելով մրցույթի կազմակերպիչներից իր հասցեին արված վիրավորական արտահայտությունների համար, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Անցած շաբաթ 18-ամյա Մայ Մյատ Նուոն զրկվել է Miss Asia Pacific World մրցույթի հաղթողի կոչումից՝ մասնակցության կանոնները խախտելու պատճառով:
Յանգոնում մամուլի ասուլիսի ժամանակ աղջիկը հայտարարել է, որ մրցույթի կազմակերպիչները ստիպել են նրան թաքցնել իր իրական տարիքը և պահանջել են, որ նա պլաստիկ վիրահատության ենթարկվի:
Կազմակերպիչների տվյալներով՝ Մայը ստացել է 100 հազար դոլար արժողությամբ թագ, ինչպես նաև 10 հազար դոլար արժողությամբ կրծքի իմպլանտներ:






















