Ռուսաստանը մտադիր է փոխել իր ռազմական դոկտրինը

14:18 • 02.09.14

Ռուսաստանի Դաշնությունը մտադիր է փոփոխություններ մտցնել իր ռազմական դոկտրինում արտաքին քաղաքական գործոնների՝ ՆԱՏՕ-ի ընդլայնման, հակահրթիռային պաշտպանության խնդրի և Ուկրաինայի շուրջ զարգացող իրավիճակի պատճառով: Այդ մասին ria.ru-ին հայտնել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Միխայիլ Պոպովը:

 

ՌԴ ներկայիս գործող ռազմական դոկտրինն ընդունվել է 2010 թվականին:

«Ես չեմ կասկածում, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմական ենթակառուցվածքների մոտեցումը մեր երկրի սահմաններին, այդ թվում՝ դաշինքի ընդլայնման տեսքով, կշարունակի մնալ ՌԴ-ի համար արտաքին ռազմական վտանգներից մեկը»,- ասել է Պոպովը:

 

Բացի այդ, նրա խոսքով, ավելի ակնհայտ է դառնում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրների ձգտումը՝ մեծացնել իրենց ռազմավարական հարձակողական պոտենցիալը:

 

Պոպովի գնահատմամբ՝ Ուկրաինայում իրավիճակը «գունավոր հեղափոխությունների» քաղաքականության հերթական փուլն է: