Լիբերիայում Էբոլա համաճարակի պատճառով բուժքույրերը գործադուլ են հայտարարել

10:58 • 02.09.14

Լիբերիայի խոշորագույն հիվանդանոցում գործադուլ է հայտարարվել. հաստատության բուժքույրերը պահանջում են աշխատավարձերի բարձրացում, ինչպես նաև Էբոլա վարակից պաշտպանվելու միջոցների բարելավում, հայտնում է lenta.ru-ն՝ Agence France-Presse-ին հղումով:

 

«Համաճարակի բռնկումից ի վեր մեզ չեն ապահովել պաշտպանիչ միջոցներով, որի հետևանքով բազմաթիվ բժիշկներ վարակվել են վտանգավոր վիրուսով: Մենք կմնանք տանը, մինչև մեզ չապահովեն պաշտպանիչ միջոցներով», - հայտարարել է գործադուլի մասնակիցներից մեկը: 

 

Օգոստոսի 30-ին Սիերա Լեոնեի նախագահ Էրնեստ Բայ Կորոման աշխատանքից հեռացրել էր առողջապահության նախարար Մյատու Կարգբոյին: Այս որոշումը պետության ղեկավարն ընդունել էր այն բանից հետո, երբ վտանգավոր վիրուսը Սիերա Լեոնեում ավելի քան 400 մարդու կյանք է խլել: 

 

Ընդհանուր առմամբ, վտանգավոր վիրուսը 1.552 մարդու կյանք է խլել: