Ամերիկացի աստղերի ինտիմ լուսանկարների տարածման գործով հետաքննությանը միացել են Apple-ն ու ՀԴԲ-ն
ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) ներգրավվել է ամերիկացի աստղերի ինտիմ լուսանկարների հափշտակման և տարածման գործով հետաքննության մեջ, հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը:
Այդ կառույցից հայտնել են, որ իրենց ծանուցել են «համակարգչային հարձակման և հայտնի մարդկանց պատկանող նյութերի ապօրինի հրապարակման» մասին, և իրենք զբաղվում են դրանով:
Կիրակի օրն անհայտ հաքերն ապօրինի ներխուժել էր աստղերի անձնական արխիվներ և հրապարակել Ջենիֆեր Լոուրենսի, Քեյթ Ափթոնի, Քիրսթեն Դանսթի, Արիանա Գրանդեի և հարյուր այլ հայտնիների անձնական բնույթի լուսանկարներ:
Նրանցից Ջենիֆեր Լոուրենսն ավելի վաղ այս գործով հետաքննություն էր պահանջել:
Հետաքննությանը միացել էին նաև Apple-ի մասնագետները:










