Ferrari-ն նոր ռոդթեր կթողարկի հանրահայտ դիզայների պատվին (լուսանկարներ)

22:27 • 02.09.14

Sergio ռոդսթերը, որն ստեղծվել է ավտոմոբիլային դիզայներ Սերժիո Պինինֆարինայի պատվին, ցուցադրվել է Ժնևի ավտոսրահում՝ դեռևս անցյալ տարի:


Ինչպես ներկայացնում է Rbc.ru-ն՝ Ժնևյան ավտոսրահում այն ներկայացված էր միայն որպես ինքնատիպ շոու-քար, իսկ այժմ Ferrari բրենդը որոշել է թողարկել այդ մոդելի սահմանափակ քանակությամբ սերիան: Հանրահայտ դիզայներին նվիրված Sergio ռոդսթերը կառուցվել է Ferrari 458 Spider-ի հիման վրա: Սերժիոն իր կարիերան սկսել է իր հոր՝ Պինին («Փոքրիկ») մականունով հայտնի Բատիստա Ֆարինայի արհեստանոցում: Նրա հոր արհեստանոցում մեքենայի թափքեր են պատրաստել բազմաթիվ մեքենաների համար՝ Alfa-Romeo-ից մինչև Rolls-Royce, իսկ Ferrari-ի հետ համագործակցությունն սկսվել է 1950-ականներին:


Սերժիո Պինինֆարինան, ով գլխավորել է ընկերությունը 40 տարի շարունակ, կյանքից հեռացել է 2012-ին: Նորագույն ռոդսթերը իր «դոնոր» Ferrari 458 Spider-ից ժառանգել է շարժիչը և 7 աստիճան փոխանցման տուփը:


Այժմ Ferrari-ն մտադիր է 6 նման մեքենա թողարկել, որոնց արտադրությամբ կզբաղվեն Pininfarina-ի աշխատակիցները:



 

 

Ferrari-ն նոր ռոդթեր կթողարկի հանրահայտ դիզայների պատվին (լուսանկարներ)