ՀՀ-ԼՂՀ հարաբերությունները չեն տուժի ԵՏՄ–ին Հայաստանի անդամակցության դեպքում. Գագիկ Մինասյան

13:34 • 02.09.14

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը վստահեցնում է, որ Հայաստանի` ԵՏՄ անդամակցության դեպքում ԼՂՀ- հետ հարաբերություններում ոչ մի փոփոխություն տեղի չի ունենա:


«Հայաստանի Հանրապետությունն սկսել է գործընթաց, որպեսզի միավորվի ԵՏՄ-ին, ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետությունը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը տարբեր պետություններ են, մեկը` ճանաչված, մյուսը` չճանաչված»,– ասաց նա՝ ավելացնելով, որ ակնհայտ է, որ ՀՀ–ի և ԼՂՀ-ի մեջ կան չափազանց սերտ տնտեսական, քաղաքական մշակութային, ռազմական և այլ բազմաբնույթ հարաբերություններ:


«Հայաստանի Հանրապետությունը Մաքսային միություն կմտնի, և ԼՂՀ-ի հետ հարաբերությունները բացարձակապես չեն տուժի: Որևէ փոփոխություն այս առումով տեղի չի ունենա»,-ասաց նա և նշեց, որ մաքսակետի հարց չի դրվի:


Անդրադառնալով Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի` Հայաստան նախատեսված այցի չեղյալ հայտարարվելուն, Գագիկ Մինասյանն ասաց, որ խնդիրները, որոնք պատրաստվում էին լուծվել վարչապետների հանդիպման ժամանակ, բարձրացվել են ավելի բարձր մակարդակի և դրանք պետք է քննարկվեն և լուծում ստանան հոկտեմբերի 10-ին Մինսկի վեհաժողովի ժամանակ: