Գվատեմալայում հրեաներին վտարել են հնդկացիների հետ բախումից հետո

09:07 • 02.09.14

Գվատեմալայում 230 հոգուց բաղկացած ուղղադավան հրեաների համայնքը քշվել է Սան Խուան դե Լագունա բնակավայրից՝ տեղացի հնդկացիական բնակչության հետ կոնֆլիկտից հետո, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով մեքսիկական  El Universal հրատարակությունը:

 

Հրեաներն այդ բնակավայրում էին հաստատվել 2008-ին՝ գալով ԱՄՆ-ից, Իսրայելից, Մեծ Բրիտանիայից և Ռուսաստանից: Տեղացիները նրանց մեղադրել էին իրենց հավատը տարածելու համար:

 

Հրեաները, իրենց հերթին, նշում են, որ իրենց միշտ սպառնացել են հաշվեհարդար տեսնել, ինչպես նաև՝ անջատել խմելու ջուրը: Նրանք հայտարարել են, որ հեռանում են՝ հետագա բախումից խուսափելու համար:

 

Տեղի իրավապաշտպանները դատապարտել են Սան Խուան դե Լագունայից հրեաների արտաքսումը: