Կալիֆորնիայի սենատի կողմից ԼՂՀ անկախությունը ճանաչելու փաստը ոչ թե իրավական, այլ քաղաքական նշանակություն ունի. քաղաքագետ

13:59 • 02.09.14

ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգի սենատի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը ճանաչելու մասին օգոստոսի 27-ի որոշումը չի կարելի է գերագնահատել, այն ոչ մի իրավաբանական ուժ չունի. այսօր հրավիրված ասուլիսին այս մասին ասաց «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը։


«Այդ ճանաչումն իհարկե իրավական նշանակություն չի կարող ունենալ, քանի որ նահանգների ընդունումը չի ներառվում պետության ճանաչման կամ չճանաչման շրջանակում։ Դա ավելի շատ հոգեբանական գործոն է, ինչը ցույց է տալիս Կալիֆորնիայի հայության լոբբինգի ուժը, որ կարող է աշխատել ոչ միայն Հայաստանում»,-ասաց նա։


Քաղաքագետը նկատեց, թե դա ունի, իհարկե, քաղաքական նշանակություն, քանի որ այդ նահանգը համարվում է ԱՄՆ նահանգներից ամենահայկականը, բացի այդ նա մեծն է իր բնակչության քանակով, այնտեղից ընտրված սենատորները մեծ դեր են ունեն Սենատում, նա լիբերալ նահանգներից մեկն է, և դեմոկրատները հաճախ են այստեղ հաղթանակ տանում ընտրություններին։


Իսկանդարյանը նշեց, որ եթե նույնիսկ ԱՄՆ 44 նահանգներն էլ ճանաչեն ԼՂՀ անկախությունը, իրավաբանորեն դա ոչինչ չի փոխի, իսկ քաղաքական առումով՝ գուցե։