Միլիարդավոր մորեխները «գրոհել են» Մադագասկարի մայրաքաղաքը (լուսանկարներ)
Մադագասկարը «գրավել» են անհամար մորեխները, հայտնում է Russia Today-ը՝ ֆոտոշարք ներկայացնելով այդ երկրի մայրաքաղաք Անտանանարիվուից:
Արդեն երրորդ տարին է, որ Մադագասկարը տուժում է այս միջատների զանգվածային միգրացիայից: Սակայն այս անգամ ոչ միայն մթերքի ոչնչացման մտավախություն կա, այլև զանգվածային թունավորման:
Բանն այն է, որ հսկայական տարածքներ մշակվում են թունաքիմիկատներով՝ մորեխների դեմ պայքարի համար: Իսկ որոշ բնակիչներ այդ «թունավոր» մորեխներին բռնում և օգտագործում են որպես սնունդ:
Աղբյուրի պատկերավոր բնորոշմամբ՝ միլիարդավոր մորեխների գրոհն աշխարհի վերջի մասին աստվածաշնչյան տեսարաններ է հիշեցնում:















