Նյու Յորքում անցկացված West Indian Day Parade 2014-ը՝ լուսանկարներով
Նյու Յորքի Բրուքլին թաղամասում անցկացվել է արևմտահնդկացիական մշակույթին նվիրված ամենամյա շքերթը՝ West Indian Day Parade 2014-ը։
Նյու Յորքում անցկացվող այս շքերթը կառնավալի վերջնակետն է. դա մի քանի օր շարունակվող միջոցառում է, որն անցկացվում է տարբեր երկրներում, այդ թվում՝ Հաիթիում, Բարբադոսում, Ճամայկայում, Գանայում և Բելիզում։ Կառնավալը Նյու Յորքում սկսել են անցկացնել դեռևս հեռավոր 1920-ականներից, գրում է mashable.com-ը։
Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն միացել է փառատոնին իր կնոջ՝ Չիրլեյն ՄքՔրեյի հետ։
«Այս շքերթը եղել է շատ փոքր, այնուհետ դարձել է ամենամեծ միջոցառումներից մեկը քաղաքում»,- նշել է քաղաքապետը։































