Հյուսիսային Կորեայում մտադիր են մարդ ուղարկել ԵՄ երկրներ
Հյուսիսային Կորեայի աշխատանքի կուսակցության կենտրոնական կոմիտեի միջազգային հարցերով քարտուղար Կան Սոկ Չուն պլանավորում է այս շաբաթվա ընթացքում այցելել Եվրամիության երկրներ, հայտնում է gazeta.ru-ն՝ yonhapnews.co.kr-ին հղումով:
Սպասվում է, որ քաղաքական գործիչը կայցելի Գերմանիա, Բելգիա, Շվեյցարիա և Իտալիա: Ընդ որում՝ հայտնի չեն այցի հստակ ամսաթվերն ու նպատակը:
Հնարավոր է, որ այցն ուղղված լինի Հյուսիսային Կորեայի միջազգային մեկուսացման վերացմանը: Չի բացառվում նաև, որ Կան Սոկ Չուն Շվեյցարիայում հանդիպումներ անցկացնի Ճապոնիայի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ:










