Աֆղանստանցին մեքենայի անվադողի օգնությամբ գետն անցնելով փորձել է 18 կգ հաշիշը Տաջիկստան հասցնել
Աֆղանստանցին 18 կգ հաշիշով հանդերձ մեքենայի անվադողով և պրիմիտիվ թիով փորձել է գետով անցնել Տաջիկստան, հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
Նրան ձերբակալել են տաջիկական Պամիրում: Այս մասին հայտնում է Տաջիկստանի նախագահին կից Թմրանյութերի վերահսկման գործակալությունը:
Սահմանի այն կողմում տաջիկները դարանակալել են 20-ամյա աֆղանստանցուն: Նրա մոտ հաշիշի 20 բրիկետ է հայտնաբերվել: Նրան մեղադրանք է ներկայացվել երեք հոդվածով՝ թմրանյութերի ապօրինի շրջանառություն, սահմանի ապօրինի հատում և մաքսանենգություն:
Նրան 12- 20 տարվա ազատազրկում է սպառնում:
Տաջիկստանը «միջանկյալ» գոտի է Աֆղանստանից թմրանյութերի դուրս բերման համար: Այդ երկիրը Կենտրոնական Ասիայի երկրներից ամենաերկար սահմանն ունի Աֆղանստանի հետ՝ 1.344 կմ:










