Ամերիկյան Ֆերգյուսոն քաղաքում ոստիկանները սկսել են կրծքի վրա փոքր տեսախցիկներ կրել
Ամերիկյան Ֆերգյուսոն քաղաքում, որտեղ օգոստոսի սկզբին ոստիկանը սպանել էր երիտասարդ անզեն աֆրոամերիկացու՝ պատճառ դառնալով քաղաքի բնակիչների և իրավապահների միջև բախումների, իրավապահները սկսել են կրծքի վրա փոքրիկ տեսախցիկներ կրել: Դա հաստատել են իրավապահ մարմինների ներկայացուցիչները, գրում է ИТАР-ТАСС-ը:
Նրանց տեղեկություններով՝ ոստիկանների համար տրամադրվել է ընդհանուր առմամբ 50 սարք: Մոտավորապես բջջային հեռախոսի չափով տեսախցիկներն ամրացվում են համազգեստին և պետք է ֆիքսեն այն ամենն, ինչ կա ոստիկանի տեսադաշտում: Իրավապահների մասնակցությամբ տեսագրությունները հնարավոր կլինի օգտագործել պարզելու համար, թե արդյոք նա խախտել է օրենքը, թե գործել է հրահանգի համաձայն: Նախատեսվում է, որ մոտակա ժամանակներում տեսախցիկներ կստանան բոլոր ոստիկանական քաղաքները:
ԶԼՄ-ների տեղեկություններով՝ նման տեսախցիկներ իրավապահներն օգտագործում են ԱՄՆ-ի արդեն ավելի քան հազար բնակավայրերում:










