Հռոմի պապը ֆուտբոլային հանդիպում է կազմակերպել՝ ի պաշտպանություն Գազայի հատվածում խաղաղության (լուսանկարներ, տեսանյութ)
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Միլանի «Ինտեր» ակումբի և Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին կապիտան Խավիեր Սանետիի հետ համատեղ բարեգործական միջկրոնական ֆուտբոլային հանդիպում է կազմակերպել՝ ի պաշտպանություն Գազայի հատվածում խաղաղության, գրում է Газета-ն։
Խաղի նախօրեին Հռոմի պապը հանդիպել է մի քանի նախկին ֆուտբոլիստների, այդ թվում՝ Դիեգո Մարադոնայի, Ռոբերտո Բաջոյի, Կառլոս Վալդերամայի և Ալեսանդրո Դել Պյեռոյի հետ։
Խաղն անցկացվել է Հռոմում, թիմերն անվանվել են ի պատիվ բարեգործական հիմնադրամների, որոնց օգնում են պոնտիֆիկոսը և Սանետին՝ Scholas և Pupi foundation։
Թիմերի կազմում կարելի էր հանդիպել ինչպես գործող ֆուտբոլիստների՝ Լիոնել Մեսսի, Նեյմար, Ֆեռնանդո Մուսլերա, Վալտեր Սամուել, Խուան Իտուրբե, Ջանլուիջի Բուֆոն, այնպես էլ անցյալի աստղերի՝ Զինեդին Զիդան, Դիեգո Սիմեոնե, Անդրեյ Շևչենկո, Իվան Սամորանո և շատ ուրիշներ։ Թիմերը գլխավորել են Արսեն Վենգերը՝ «Արսենալ»-ի գլխավոր մարզիչը, և վերջերս Արգենտինայի հավաքականը գլխավորած Խերարդո Մարտինոն։
Ընդհանուր առմամբ, խաղին մասնակցել է 50 մարդ, նրանց թվում եղել են տարբեր դավանանքի մարդիկ։































